Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հո մենակ «Live»-երով իրենց աշխատասենյակները ցույց տա՞լը չէ թափանցիկություն

Հո մենակ «Live»-երով իրենց աշխատասենյակները ցույց տա՞լը չէ թափանցիկություն
05.06.2018 | 02:29

Պարզվում է՝ Փաշինյանի՝ Լոռու մարզպետ առաջադրելու որոշումը լոռեցիների սրտով չէ: Ավելին՝ վերջինիս կուսակցության անդամները նեղսրտել են, թե ինչու է վարչապետը, առանց իրենց հետ քննարկելու ու համաձայնեցնելու, նման որոշում ընդունել:


«Չհասկացանք, թե ինչու մարզպետների ընտրությունը գաղտնի պահվեց: Ասում էին, թե ամեն ինչ թափանցիկ է լինելու, բայց տեսանք՝ ինչքանով էր թափանցիկ: Հո մենակ «Live»-երով իրենց աշխատասենյակները ցույց տա՞լը չէ թափանցիկություն: Նրանք պարտավոր էին ժողովրդի հետ հաշվի նստել, քանի որ մենք ենք նրան ընտրել ու պաշտոն տվել»,- մեզ փոխանցեց մարզպետի հավանական թեկնածու Արամ Խաչատրյանի համակիրը:
Նա ասաց նաև, որ իրենց թեկնածուի ու նորանշանակ մարզպետի միջև աթոռակռվի հարց չկա, ուղղակի խստագույնս ազդվել են Փաշինյանի ու կառավարության այն քաղաքականությունից, որ հաշվի չեն նստել ժողովրդի կարծիքի հետ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ